Բավ է պառակտվել
07-05-2015 14:27

Կառավարությունը փոխհատուցում է Մեծ Հայրենականի վետերանների օդային երթևեկության գումարը

ՀՀ կառավարությունը Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրեց 27 մլն 396 հազ. դրամ՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց 2015 թվականի առաջին կիսամյակում օդային տրանսպորտով զեղչով կամ անվճար երթևեկելու գումարը փոխհատուցելու նպատակով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղեկալ Արմեն Ալավերդյանը կառավարության նիստում ասաց, որ նշված անձինք իրավունք ունեն օդային ճանապարհով ԱՊՀ տարածքում տարին մեկ անգամ 50 տոկոս զեղչ սակագնով երթևեկել, իսկ Խորհրդային Միության հերոսներին և Փառքի երեք աստիճանների շքանշանով պարգևատրված անձանց տրամադրվում է տրանսպորտի նշված տեսակով տարին մեկ անգամ անվճար երթևեկության իրավունք: Նշենք նաև, որ հիշատակված անձինք իրավունք ունեն տարին մեկ անգամ 50 տոկոս զեղչով օդային տրանսպորտից օգտվելու փոխարեն ընտրել երկու տարին մեկ անգամ անվճար երթևեկություն նշված տրանսպորտային միջոցով: