Բավ է պառակտվել
11-07-2019 12:15

Հայաստանի կառավարությունը 6,2 մլն․դոլար կհատկացնի երկրաշարժից տուժածների խնդիրները լուծելու համար

Հայաստանի կառավարությունը մտադիր է մեկ ծրագրի շրջանակներում լուծել բնակարանային խնդիրները 1988-ի երկրաշարժից տուժած շրջաններում, հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը հայտնել էր, որ 2020 թվականին նախատեսվում է լուծել վերջին 453 ընտանիքը բնակարանով ապահովելու խնդիրը։

“Մենք կլուծենք այն քաղաքացիների բնակարանային խնդիրներն, ում նկատմամբ դե յուրե պետության պարտավորություններն արձանագրված են: Այդ նպատավով կհատկացվի 3 մլրդ․դրամ (շուրջ 6,2մլն դոլար՝ խմբ)”,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ խնդրի լուման մեթոդաբանությունը կհստակեցվի հետագա քննարկումների ընթացքում։

1988թ դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի է ունեցել հուժկու երկրաշարժ, որը գրեթե հիմնովին ավիրել է Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (ներկայիս Գյումրին), հարյուրից ավել գյուղ։ Մի քանի քաղաք էլ ավիրվել են մասնակի։

Երկրաշարժի էպիկետրոնում՝ Սպիտակում (Հայաստանի հյուսիս) երկրաշարժի ուժգնությունը 12 բալային համակարգով կազմել է 10 բալ։ Պաշտոնական տվյալներով այդ օրը զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը դարձել են հաշմանդամ, իսկ կես միլիոն մարդ զրկվել է տներից։