Բավ է պառակտվել
23-07-2020 19:20

Կառավարությունը պահուստային ֆոնդից 25 միլիոն դրամ կհատկացնի Տավուշի մարզպետարանին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարված դրությունը:
Ըստ հաշվարկների՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին հասցվել է 150 միլիոն դրամի վնաս:
Պապիկյանն ասաց, որ գույքագրման ու գնահատման աշխատանքային խմբի ներկայացրած արդյունքների հիման վրա պետք է արագ վերականգնել հասցված վնասը:
Նախարարն առաջարկեց է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել՝ աշխատանքը արագ սկսելու համար, որը նաև բարոյական կարևոր նշանակություն կունենա, իսկ մյուս մասը տրամադրել վնասների ամբողջական գնահատումից հետո:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ յոթ տան վերականգնման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, տասը տուն էլ մաքրման աշխատանքների փուլում է:

«Յուրաքանչյուր գյուղում կա մեկական առավել վնասված տուն: Կարծում ենք, որ պետք է առաջին հերթին Չինարիի տան վերականգնման աշխատանքներն իրականացվեն, որի ընտանիքը բազմազավակ է: Տասը հոգուց է բաղկացած՝ հինգ երեխա»,- ասաց Ղուլարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից տեղեկացրեց, որ Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում քննարկել են և եկել այն եզրակացության, որ այն բնակելի տները, որոնք հուլիսյան դեպքերի հետևանքով ավերվել են և հնարավոր չէ վերականգնել, պետբյուջեի միջոցներով պետք է վերականգնվեն:

 

 

Արմինե Գևորգյան