Բավ է պառակտվել
14-03-2019 12:51

Աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստանում կարող են մաքսազերծվել մինչև մայիսի 1-ը

Չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ՝ վերջնական ընթերցմամբ միաձայն (97 ձայն՝ “կողմ”) ընդունել է “Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի մասին” օրենքի փոփոխությունները։

Ինչպես նշել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, փոփոխությունները հնարավորություն կտան մինչև 2019 թվականի մայիսի 1-ը ներմուծել այն աջակողմյան ղեկով մեքենաները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը կամ գտնվում են մաքսակետերում:

Նախարարն շեշտել է, որ խոսքը գնում է այն ավտոմեքենաների մասին, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։

“Հետևաբար, փոփոխությունները չեն տարածվում արդեն այս տարի ձեռբերված աջակողմյան ղեկով մեքենաների վրա։ Բացի այդ, օրենքում այս փոփոխություններն ընդունելուց հետո աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման ժամկետների վերանայում այլևս չի կատարվի”,- հայտարարել է Արշակյանը։

Համաձայն ընդունված փոփոխությունների, աջակողմյան ղեկով ավտոմեքենաների շուրջ 1000 սեփականատերերին “պատուհան” է տրամադրվում մինչև մայիսի 1-ը մաքսային ձևակերպումների համար։

2018 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում գործում է օրենք, որն արգելում է աջակողմյան մեքենաների ներմուծումը և որը սկզբնապես կիրառվելու էր մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը: Սակայն այդ ժամանակաշրջանից հետո էլ ներկրումն արգելվել էր, ինչը հանգեցրել էր խնդիրների, քանի որ որոշ ներմուծողներ տեղեկացված չէին եղել այդ փոփոխությունների մասին։ Ըստ գործարարների, նրանք ամեն օր վնասներ են կրում այն ավտոմեքենաների պատճառով, որոնց համար իրենք չեն կարողանում իրականացնել մաքսային ձևակերպումները սահմանին:

2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էր օրինագիծ “աջ ղեկով մեքենաների ներմուծման ժամանակավոր արգելքի” մասին:

Օրենքում նշվել էր, որ այդ դրույթը ժամանակավոր է և կիրառվելու է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2018 թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար, սակայն ներմուծումն արգելվել է նաև այդ ժամանակահատվածից հետո։

Ներքին սպառման նպատակով ներմուծման ժամանակավոր սահմանափակումը կապված է բացառապես այն հանգամանքի հետ, որ այդ ժամանակաշրջանից հետո ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ միասնական կանոնակարգը, որը կարգավորելու նաև աջակողմյան տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերը: