Բավ է պառակտվել
18-10-2022 14:14

Հայաստանի ու Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ընդլյանման հնարավորությունները

Իրավապաշտպանը մեղադրել է Հայաստանի իշխանություններին ռազմագերիների հարցով ադրբեջանամետ թեզը քարոզելու մեջ

ՄԻԵԴ-ում հայ բանտարկյալների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը «Նովոստի-Արմենիա» յութուբյան ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից առաջ քաշվող թեզը, թե գերիների մասին խոսելը խոչընդոտում է նրանց վերադարձին, կեղծ է։

«Սա կեղծ թեզ է, որը հատուկ օգտագործվում է ադրբեջանամետ քաղաքականություն վարելու համար, փաստորեն ադրբեջանական կողմը ստիպում է հայկական կողմին լռել և չբարձրաձայնել մարդկանց իրավունքների հարցը, հակառակ դեպքում սպառնալով ավելի բացասական բանակցային գործընթացով։ Նրանք նաև հոգեբանական ճնշման գործիքներ են կիրառում Հայաստանի իշխանությունների վրա»,- ասել է նա։

Սահակյանը նշել է, որ այդ մոտեցումը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից։

«Հայաստանի իշխանությունների օգնությամբ ցանկանում են մոռացության մատնել հանցավոր արարքները և վերացնել այդ անձանց պատասխանատվության ենթարկելու նախադրյալները։ Այս դեպքերը պետք է փաստաթղթավորվեն, դրանց մասին պետք է հրապարակայնորեն խոսվի ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում»,- ասել է իրավապաշտպանը՝ նշելով, որ հակառակ դեպքում հանցագործությունները մոռացության կմատնվեն։

Ավելի վաղ Սահակյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվում են 80 հայ գերիներ, որոնք ենթարկվել են հարկադիր անհետացման։