Բավ է պառակտվել
26-11-2020 12:40

«Իշխող ուժը դավաճաններ ու հողատուներ են»․ ակցիա ԱԺ֊ի դիմաց

Ազգային ժողովի շենքի մոտ այսօր նոյեմբերի 26-ին, ԱԺ «Իմ քայլ»-ի պատգամավորներին ակցիայի մասնակիցները կոչ են անում վերացնել ռազմական դրությունը:

Նրանք նաև պահանջում են չեղարկել ռազմական դրությունը:

«Պատգամավորներ, էն որ ասում եք` ժողովուրդը դեմ չի տեղի ունեցածին, դա լկտի սուտ է, ժողովուրդը ձեզ անիծում է, ժողովուրդը ձեր դեմ է դուրս եկել, պայքարողների շարքերը էլ ավելի է շատանալու:  Ռազմական դրության շարունակմամբ դուք ուզում եք խեղդել էդ բողոքի ձայնը, որը չի հաջողվելու: Վերացրեք ռազմական դրությունը, թողեք էդ աթոռները, որպեսի ամբողջ կյանքներդ դավաճանի պիտակով ման չգաք»,-ասաց ակցիա մասմնակիցներից մեկը բարձրախոսով:

ՀՅԴ ՀԵՄ անդամ Արսեն Մարտոյանն էլ, հիշեցնելով երեկ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հարցազրույցում հնչեցրած միտքը՝ թե «տարածքներ չենք հանձնել, մարտի դաշտում են ընկել», ասաց․«Ինձ կասե՞ք՝ քանի տարածք է մարտի դաշտում կռվի ժամանակ ընկել և քանիսն ինչպես հանձնվեց»:

Նա նկատեց, որ ռազմական դրությունը երկարեցվում է, որ մարդիկ դուրս չգան ու բողոքի ձայն չբարձրացնեն:

«Եկել ենք իշխող ուժին հիշեցնելու, որ իրենք դավաճաններ ու հողատուներ են: Պահանջում ենք, որ նրանք օր առաջ անցնցում հեռանան», - ասաց ակցիայի մասնակիցը:
Նրանք վանկարկում են «Ամոթ, ամոթ» եւ իրենց հետ բերել են «Իշխանություն հեռացիր», «Պատասխան եք տալու» եւ այլ գրությամբ պաստառներ:
Նշենք, որ ակցիան վերահսկում են մեծ թվով ոստիկաններ:

Արմինե Գևորգյան