Բավ է պառակտվել
17-11-2016 16:29

Մեդվեդևի հումորը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առաջարկել է անվանափոխել «ամերիկանո» սուրճը և այն դարձնել «ռուսիանո»։ Նման առաջարկը Մեդվեդևը ներկայացրել է նոյեմբերի 16-ին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։

Ամեն ինչ սկսվել է նիստի արդյունքներով փաստաթղթերի ստորագրումից, երբ Մեդվեդևը գովել է բելառուսցի գործընկերներին՝ իրենց «բացառիկ կառուցողական» պահելու համար։

Ի պատասխան Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը ասել է, որ դրա պատճառը եղել է սուրճը։ «Կոբյակովն ասում է՝ ինձ տվեք ամերիկանու։ Դա քաղաքականապես ոչ կոռեկտ է հնչում», ասել է Մեդվեդևը՝ առաջարկելով անվանափոխել սուրճը։

«Օրինակ՝ ռուսիանո», -ցանկալի անվանումն է ասել Մեդվեդևը։

Այդպես վարվել են Ղրիմում, երբ սուրճի ավտոմատի վրա «ամերիկանո» (Americano) կոճակի վրա անվանումը փոխել են և դարձրել «ռոսիյանո» (Russiano)։