Բավ է պառակտվել
25-08-2016 06:47

Մոսկվայում բանկի մասնաճյուղ գրաված գործարար Պետրոսյանը հանձնվել է ոստիկաններին

Մոսկվայի կենտրոնում բանկի մասնաճյուղ գրաված տղամարդը հանձնվել է ոստիկաններին:

«Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված տղամարդը սպառնացել է պայթուցիկ սարքի մուլյաժով։

«Նա տվել է տուփը։ Պարզվել է, որ այնտեղ աղ է», – նշել է զրուցակիցը։

Գործարարին տարել են հարցաքննության։

Իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով` քննիչը գործարարի համար կպահանջի կալանք։

«48 ժամվա ընթացքում քննիչը կդիմի դատարան բանկը գրաված տղամարդու կալանքի միջնորդությամբ», – նշել է զրուցակիցը։

Տեսաուղերձ

 

Բանկ ներխուժելուց առաջ նա ձայնագրել է տեսաուղերձ` հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում պարզաբանել է, որ նման քայլի է դիմել սնանկանալու պատճառով։ «Հավատացե՛ք, կորցնելու բան չունեմ։ Ունեցածս ամբողջությամբ կորցրել եմ», – հայտարարել է նա` դիմելով ՌԴ նախագահին։

Ինչպես է տեղի ունեցել բանկի մասնաճյուղի գրավումը

Բոլշայա Նիկիտսկայա 15 փողոցում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղի գրավումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 18։30 սահմանում։ Արամ Պետրոսյան անունով ներկայացած տղամարդը (ծնվ. 1961թ.) սպառնացել է պայթեցնել մասնաճյուղը։ Նրա վզին կախված է եղել դեղին կպչուն ժապավենով փաթաթված մի տուփ, որից երևացել են մալուխներ։

Պետրոսյանը նշել է, որ ձեռներեց է և մինչև վերջերս զբաղվում էր առաջին օգնության համար նախատեսված պարագաների արտադրությամբ, սակայն սնանկացել է։ Այդ պարագաները նա բաժանել է բանկի աշխատակիցներին և հաճախորդներին, ովքեր հայտնվել են պատանդի կարգավիճակում։

Պատանդներ

Երբ Պետրոսյանը ներխուժել է բանկ, այնտեղ եղել է վեց մարդ` երեք հաճախորդ, երկու գանձապահ և անվտանգության աշխատակիցը։ Առաջինը նա ազատ է արձակել վարկային կազմակերպության աշխատակցուհուն, ով հայտնել է, որ հղի է և կարող է իրեն վատ զգալ, ինչից հետո նրան թույլատրել են դուրս գալ շենքից։ Դրանից հետո շենքից փախել է անվտանգության աշխատակիցը։

Բանկի գրավման ժամանակ պատանդների թվում եղել է չորս մարդ, որոնցից մեկը ռուսական ԶԼՄ-ներից մեկի ներկայացուցիչ Գլեբ Բրյանսկին է եղել։ Նա նշել է, որ «զավթիչը ոչ թե դաժան հանցագործի տեսք ուներ, այլ` հուսահատված մարդու»։

«Նա նյարդայնանում էր, անընդհատ ներողություն էր խնդրում և շատ ծխում», – նշել է Բրյանսկին։