Բավ է պառակտվել
27-04-2020 15:34

Կառավարության կողմից ձեռնարկված սոցիալական միջոցառումները բավարար չեն. Ղուկասյան

Փորձագետների և դիտորդների մեծ մասը համակարծիք է, որ կորոնավիրուսի պանդեմիան որակապես նոր մարտահրավեր է ժամանակակից մարդկային քաղաքակրթության համար, որը կստուգի ոչ միայն առողջապահության ոլորտը տարբեր երկրներում, այլև նրանց պետական կառավարման, տնտեսական զարգացման և սոցիալական ապահովության համակարգերը: Այս առումով Հայաստանը ևս բացառություն չէ։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը մատնանշում է, որ վարակի տարածման և այդ կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմի ընդունման պատճառով մեր ոչ այդքան հարուստ երկրի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կանգ առավ։

«Բիզնես-հանրության արձագանքների համաձայն ՝ արդեն կարելի է հասկանալ, որ ձեռնարկությունները նախընտրում են հրաժարվել ծրագրի շրջանակներում առաջարկվող վարկերից, թեկուզև արտոնյալ պայմաններով։ Նրանց տրամաբանությունը պարզ է. տնտեսական ակտիվությունն այժմ սառեցված է, պահպանվող հարկերի և հավաքագրումների, աշխատավարձի ծախսերի, տարածքների վարձակալության և մատակարարների հետ հաշվարկները բացասական են, իսկ այդ վարկերը պետք է ինչ-որ կերպ վերադարձնել։ Հետեւաբար, շատ ձեռնարկություններ նախընտրում են իրենց աշխատողներին ուղարկել չվճարվող արձակուրդի:

Լուրջ խնդիր է նաև հանդիսանում այն փաստը, որ ձեռնարկությունների որոշ մասը շատ անգամ զրկված են վարկ ստանալու հնարավորությունից տարբեր պետական պարտքեր ունենալու պատճառով»,- նշում է նա:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությանն են դիմում մեծ թվով քաղաքացիներ։ Նրանցից շատերը խոսում են այն մասին, որ աջակցության ոչ մի ծրագրի մեջ չեն ներառվել և հիմա, իրապես, նյութական աջակցության կարիք ունեն։ Մյուս քաղաքացիները բողոքում են, որ իրենց կամ մերժում են աջակցել, չնայած այս կամ այն ծրագրերի չափորոշիչներին ֆորմալ համապատասխանությանը, կամ ավելի քիչ չափով օգնություն են ցուցաբերում, քան խոստացել են իշխանությունները»,- թվարկեց նա։

Արման Ղուկասյանն ամփոփում ՝ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները՝ հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի սոցիալական բացասական հետևանքները, անբավարար են:

«Լուրջ հարցեր են առաջացնում այն, թե իրականում քանի քաղաքացի և ընտանիք մեր երկրում կկարողանան համապատասխանել ընդունված բոլոր բյուրոկրատական չափանիշներին և ստանալ որևէ աջակցություն։ Առայժմ ծրագրերի ազդեցությունը նվազագույն մակարդակի է: Բացի այս, այնքան էլ տպավորիչ չէ աջակցությունների ծավալը, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ առանձին ծրագրերով։ 300 մլն դոլար հայտարարված օգնությունը ամպագոռգոռ է հնչում, սակայն պետք է ի վերջո պարզել, թե այդ հարյուր միլիոնավոր տրամադրված գումարներից որոնք են անհատույց փոխանցումներ և որոնք վերադարձվող վարկեր:
Եվ, վերջապես, . ծրագրերի մեծ մասը կրում է միանվագ բնույթ: Իսկ խնդիրն այն է, որ ճգնաժամն արդեն փաստացի մեկ ամիս է տևում է և հազիվ թե շուտ ավարտվի, իսկ մարդիկ կցանկանային որևէ հեռանկար տեսնել այն առումով, թե արդյոք նրանք կստանան նաև առաջիկա ամիսներին որևէ աջակցություն պետությունից, թե նրանք պետք է ինքնուրույն դուրս գան տվյալ իրավիճակից»,- հավելում է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահը:

 

 

Արմինե Գևորգյան