Բավ է պառակտվել
09-09-2016 17:05

ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են հայ ռազմագերիին

Սեպտեմբերի 7-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են հայ ռազմագերիին, ասել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Մենք հնարավորություն տվեցինք նրա հարազատներին նրանից ինչ-որ տեղեկություններ ստանալ», - ասաց Ամատունին:

Ամատունին հրաժարվեց տեղեկություն տրամադրել տղամարդու առողջական վիճակի, կալանքի պայմանների, ինչպես նաև նրա ինքնության մասին:

Միաժամանակ, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը նշում է, որ տղամարդը, ում այցելել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիրները, Արսեն Բաղդասարյանն է, ով գերության մեջ է 2014 թ.-ի դեկտեմբերից:

2015 թ.-ին Գյանջայի դատարանը դատապարտել է նրան 15 տարվա ազատազրկման, քանի որ նրան մեղավոր են ճանաչել հանցավոր կազմակերպությանը անդամակցելու, սպանության փորձ կատարելու, Ադրբեջանի տարածքում պայթյուն կամ հրդեհ իրականացնելու մեջ։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Բաղդասարյանը դիվերսանտ է և գերեվարվել է «Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ»:

Սակայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը` հայտնելով, որ, լինելով ԼՂՀ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: