Բավ է պառակտվել
20-08-2019 13:01

ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են Արցախի պաշտպանական բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ, ով օրեր առաջ դեռևս չպարզված հանգամանքներում հայտնվել է Ադրբեջանում։

Հանդիպման մասին տեղեկությունը ԶԼՄ-ներին հաստատել են ՄԿԿ տեղական ներկայացուցչությունում, սակայն Ղազարյանի հետ հանդիպման մանրամասներ չեն ներկայացվել։

Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը ողջունել է “Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանի այցելությունը ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից” ։

՛Հուսամ՝ նրանց աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում”,- գրել է Բեգլարյանը ֆեյսբուքում։

Նա նշել է, որ այս թեմայով պարբերական կապի մեջ է ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ՝ փոխանցելով իր մտահոգությունները և պատրաստակամությունն աջակցելու իրավիճակի բարենպաստ հանգուցալուծմանը:

Ինչպես ավելի վաղ գրել է Gisher.News-ը, օգոստոսի 12-ին սահմանի հարավ-արևելյան հատվածում 2000թ․ծնված զինծառայող Արայիկ Ղազարյանը չպարզված հանգամաներում լքել է զորամասի տարածքը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայողը գտնվում է նրանց մոտ։ Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ տեղեկությունը։
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կարծիքով, Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը պարզապես մոլորվել է։ Նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում նրան հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, մասնավորապես՝ պաշտպանության նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը։