Բավ է պառակտվել
23-09-2018 23:24

Երևանի ավագանու ընտրությունների 65 ընտրատարածքների նախնական տվյալները

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների 65 ընտրատարածքներից ստացված ձայների հաշվարկը։

Կիրակի օրը կայացած Երևանի ավագանու ընտրույթւոնների համար քվեարկությունն անցել է 475 ընտրատարածքում։ Ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ։

Համաձայն կայքում տեղակայված տվյալների, ինչպես նաև ԶԼՄ-ներում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի պաշտոնական հայտարարությունների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն (առաջին համարը՝ Նաիրա Զոհրաբյան) - 6,29%
“Երևանցիներ” դաշինք (Անահիտ Թարխանյան) - 0,58%
“Երկիր Ծիրանի” կուսակցություն (Զարուհի Փոստանջյան) -0,81%
“Ժառանգություն” կուսակցություն (Րաֆֆի Հովհաննիսյան) - 0,71%
“Դեմոկրատական ուղի” կուսակցություն (Մանվել Գասպարյան) - 0,14%
“Իմ քայլը” դաշինք (Հայկ Մարության) - 82,62%
“Լույս” դաշինք (Արտակ Զեյնալյան) - 4,69%
“Դաշնակցություն” կուսակցություն (Միքայել Մանուկյան) - 1,54%
“Հայք” կուսակցություն (Գևորգ Հովսեփյան) - 0,19%
“Ռեֆորմիստներ” կուսակցություն” (Արտակ Ավետյան) - 0,17%
“Օրինաց երկիր” կուսակցություն (Մհեր Շահգելդյան) - 0,88%

Համաձայն “Երևանի տեղական ինքնակառավարման մասին” օրենքի՝ ավագանու ընտրությունների արդյունքում մասնակից ուժերից մեկի մանդատների 50%-ից ավելին ստանալու դեպքում այդ կուսակցության ցուցակի առաջին համարով ներկայացվածը կհամարվի ընտրված քաղաքապետ։

Ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից։