Բավ է պառակտվել
04-10-2018 15:22

Հայաստանի վարչապետը կմասնակցի Շարլ Ազնավուրի հրաժեշտի արարողություններին



Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-6 աշխատանքային այցով գտնվելու է Ֆրանսիայում, տեղեկացոնւմ է կառավարության մամլո ծառայությունը։

Նա կմասնակցի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը մահացած լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրի հրաժեշտի արարողություններին։

Ազնավուրի վերջին կամքի հմաձայն նա կհուղարկավորվի Ֆրանսիայում՝ իր ծնողների կողքին։ Հրաժեշտի արարողությունները կկայանան ուրբաթ և շաբաթ օրերին։