Բավ է պառակտվել
01-12-2016 14:19

Վարչապետը հանձնարարել է գլխավոր դատախազին ընդունել զոհված զինծառայողների ծնողներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ընդունել խաղաղ ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին։

«Խնդրում եմ գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել այս հարցին, քանի որ ինձ են դիմել զոհված զինծառայողների ծնողները», – ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով, հանդիպումն անհրաժեշտ է կազմակերպել քրեական գործերի շուտափույթ ուսումնասիրման համար։