Բավ է պառակտվել
25-05-2017 15:51

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում Եվրոպայի Լիգայի եզրափակչում «Այաքս»-ի դեմ «Մանչեսթեր Յունայթեդ»- ի խաղում փայլուն գոլ հեղինակած Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»- ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված գրառում է կատարել.

«Նպատակասլացության, աշխատասիրության և հայրենասիրության լավագույն օրինակ։
Շնորհավորում եմ, Հենրիխ Մխիթարյան ջան։ Երեկ երեկոյան մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր»,- գրել է Կարապետյանը: