Բավ է պառակտվել
08-12-2016 12:47

ՀՀ բանկերն ու մաքսային ծառայությունն ամանորյա տոներին կաշխատեն՝ վարչապետի հանձնարարությունը

Այսօր կայացած կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է, որ  մաքսային ծառայությունն ու բանկերը ամանորյա տոներին աշխատեն: «Դա  շատ լավ շանս է արտակարգ ռեժիմ սահմանելու համար, քանի որ հոսքը շատ է լինելու: Մենք կհասկանանք, թե որտեղ են մեր թույլ տեղերը, և թե ինչ անենք,  որպեսզի մաքսիմալ հարմարավետ պայմաններ ստեղծենք ներկրողի համար»,- ասել է վարչապետը՝ դիմելով  ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանին: