Բավ է պառակտվել
07-12-2016 23:25

Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

Կառավարության ղեկավարը նշել է, որ այցելել է մարզ, որտեղ ոչ միայն հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին, այլ նաև քննարկել է տարածաշրջանի զարգացման հարցերը։

«Այսօր մենք կազմակերպել ենք այս քննարկումը, որ ազդարարենք, որ կյանքը շարունակվում է»,– ավելացրել է վարչապետը։

Նրա խոսքով, դա թույլ կտա ինչ–որ կերպ փոխել տրամադրությունները Գյումրիում, դուրս գալ պանիխիդայի վիճակից, վաղվա օրվան ավելի լավատեսորեն նայել։

«Մինչև դեկտեմբերի վերջ մենք կմշակենք մեթոդաբանություն, որի համաձայն, յուրաքանչյուր համայնք պետք է ներկայացնի զարգացման իր ծրագիրը, այդ թվում` Գյումրիում։ Այնուհետև կառավարությունը կքննարկի բոլոր ծրագրերը, և դրանց վրա կհիմնվեն մեր ճյուղային նախարարությունների զարգացման նախագծերը»,– ընդգծել է Կարապետյանը։

Վարչապետի խոսքով, Գյումրու զարգացման ծրագրին հատուկ ուշադրություն կդարձվի։