Բավ է պառակտվել
23-04-2019 20:56

Պարգևավճարներ կստանան Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, բացի՝ քաղաքապետից

Երևանի քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը կստանա եռամսյակային պարգևավճարներ, հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանը երեքշաբթի կայացած ավագանու նիստի ժամանակ։

Պետական ապարատի աշխատակիցների պարգևավճարների հարցը մեծ արձագանք է ստացել հանրության և ԶԼՄ-ների շրջանում։ Մասնավորապես, 2018 թվականի արդյունքներով որոշ մարզպետներ իրենք իրենց պարգևավճարներ և 13-րդ աշխատավարձ են դուրս գրել։ Պարգևավճարներ են ստացել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ինչից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ անձամբ իր պարգևավճարը կազմել է 0 դրամ։ ԶԼՄ տեղեկությունների համաձայն ամենախոշոր պարգևավճարներ են ստացել պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները՝ 9 միլիոն դրամ։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնավորել էր պարգևավճարների դուրսգրումը նրանով, որ համաձայն երկրում գործող համակարգի՝ դրանք աշխատավարձի մաս են կազմում։

“Մենք արդեն տեղեկացրել ենք աշխատողներին, և ես այդ մասին ուզում եմ տեղեկացնել նաև ավագանու անդամներին, որ ողջ աշխատակազմին կտրվեն եռամսյակային պարգևավճարներ։ Անձնակազմն աշխատել է օր ու գիշեր, կատարելով 3–4 անգամ ավելի շատ աշխատանք, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Իրենց նվիրյալ աշխատանքի համար նրանք պետք է պարգևատրվեն”, – ասել է Մարությանը, նշելով, որ անձամբ ինքը պարգևավճար չի ստանա։

Միևնույն ժամանակ Մարությանը նշել է, որ նախատեսվում է քննարկել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունները։