Բավ է պառակտվել
11-04-2015 15:58

Վարչապետն այցելել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Երևանի Մովսես Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառ:
Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է ոսկու շուկայում ներկայացված արտադրանքի տեսականուն և գներին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով, լսել յուրաքանչյուրի մտահոգությունները և քննարկել դրանց լուծման տարբերակներ: Շնորհակալություն հայտնելով վարչապետին այցելության համար՝ ոսկու շուկայի աշխատակիցները խնդրել են վերանայել իրենց գործունեության նկատմամբ կիրառվող հարկային պարտավորությունները և նպաստավոր պայմաններ ստեղծել առևտուրն աշխուժացնելու համար:
Վարչապետ Աբրահամյանը, մանրակրկիտ ծանոթանալով «Ոսկու աշխարհ»-ի աշխատակիցներին մտահոգող հարցերին, հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին՝ տոնավաճառի աշխատակիցների հետ քննարկել բարձրացված խնդիրները և ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ: