Բավ է պառակտվել
06-03-2020 17:35

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակը հրաժարական է տվել

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարական է տվել։ Նա այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և շնորհակալություն հայտնել գործընկերներին և ղեկավարներին համատեղ ծառայության համար։

“Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
Հովհաննիսյանը պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի պաշտոնում էր նշանակվել 2012թ հունիսին։