Բավ է պառակտվել
06-01-2021 19:06

ՀՀ նախագահը և նրա տիկինը վարակվել են կորոնավիրուսով

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, ովքեր վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով, շնորհակալություն են հայտնում Հայաստանից, Արցախից և Սփյուռքից իրենց ուղղված առողջության ջերմ մաղթանքների և զորակցության խոսքերի համար», ասվում է նախագահականի լրատվական ծառայության հաղորդագրությունում:

Հավելենք, որ Արմեն Սարգսյանն իր ընտանիքի և թոռների հետ Նոր տարին դիմավորել էր Մեծ Բրիտանիայում։ Նա նաև ոտքի վիրահատություն է տարել, որն, ինչպես հաղորդվում է, բարեհաջող է անցել։