Բավ է պառակտվել
01-02-2023 21:10

Հայաստանի նախագահը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել․ փոխվել է Զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի հրամանատարը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով փոխվել է Հայաստանի զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի հրամանատարը։

Ինչպես տեղեկանում ենք նախագահի կայքից, նրա հրամանագրով Հատուկ բանակային կորպուսի ներկայիս հրամանատար Արտակ Բուդաղյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նախագահը մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում է նշանակել Արմեն Գյոզալյանին, ազատելով նրան զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնից։

Հայաստանի նախագահը Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գյոզալյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:

Մեկ այլ հրամանագրով Լևոն Կասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ՝ այս պաշտոնում փոխարինելով Բագրատ Մաթևոսյանին։ Գագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ՝ փոխարինելով Սամվել Պողոսյանին։

Հայաստանի ընդդիմությունը կոչ է անում ժողովրդին սատարել Զինված ուժերին և բանակին (լուսանկարներ, տեսանյութ)
Հայաստանի նախագահը ստորագրել է Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքն
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի
Հայաստանի Զինված ուժերն իրենց տարածքում ականներ են տեղադրում. Միրզոյանը դա բացատրում է Ադրբեջանի ագրեսիայի բարձր ռիսկով
Հայաստանի նախագահը չի ստորագրել Դատական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը և դիմել է ՍԴ