Բավ է պառակտվել
14-05-2019 18:10

Արցախի նախագահը կներկայանա դատարան վերահաստատելու Քոչարյանի համար երաշխավորությունը․ Ալումյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը կներկայա դատարան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը՝ որպես խափանման միջոց փոփոխելու վերաբերյալ երաշխավորություն ներկայացնելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է պաշտպան Հայկ Ալումյանը երեքշաբթի դատական նիստից հետո, որտեղ քննարկվում էր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածությունը։

Ավելի վաղ պաշտպանները ներկայացրել էին Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրը, որով նրանք երաշխավորել են, որ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում, վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց և չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։ Նրանք երաշխավորել են, որ նա ամբողջ դատավարության ընթացքում կմասնակցի բոլոր դատական նիստերին և խնդրել են կալանքը փոխարինել անաազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով։

«Չգիտեմ, երբ նրանք կկարողանան դատարան գալ», – ասել է պաշտպանը։

Միաժամանակ, Ալումյանը նշել է, որ խափանման միջոցի փոփոխության հարցը կարող է քննարկվել ցանկացած պահի։ Պարտադիր չէ, որպեսզի Սահակյանն ու Ղուկասյանը գան դատական նիստին, որը տեղափոխվել է մայիսի 15–ին։