Բավ է պառակտվել
16-09-2022 21:45

«Տաշիր» ԸԽ-ի նախագահ Սամվել Կարապետյանը 2 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին, հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամլո ծառայությունը։

«Խիստ մտահոգված եմ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Հայաստանի խաղաղ բնակչությանը հասցված մահացու հարվածները չպետք է անտեսվեն համաշխարհային հանրության կողմից։ Այս գործողություններին կարեւոր է միանշանակ գնահատական տալ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, ոչնչացված են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Կարևոր է ջանքեր գործադրել տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար», - Սամվել Կարապետյանի խոսքերն է մեջբերում ընկերության մամլո ծառայությունը:

Նա նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, աջակցելու է հայ ժողովրդին, Ադրբեջանի դաժան անօրինականության զոհերին։ «Տուժած ընտանիքներին փոխհատուցում և առավելագույն աջակցություն կտրամադրենք», - ասել է Կարապետյանը: