Բավ է պառակտվել
08-05-2015 14:49

ԼՂՀ նախագահը տոնական միջոցառումների շրջանակում այցելել է Շուշի (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել տանկ-հուշարձանի պատվանդանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին: 

Այնուհետեւ Նախագահը Շուշիի արվեստի կենտրոնում դիտել է <<Շուշիից Շուշի>> ֆոտոցուցահանդեսը, մասնակցել քաղաքի մարզահրապարակում կազմակերպված տոնական համերգին ու ցուցահանդես-տոնավաճառին:

Տոնական միջոցառումներին մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը,վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից: