Բավ է պառակտվել
04-11-2022 20:31

Ռուսաստանի նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով: Համապատասխան հրամանագիրը ուրբաթ հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Գարեգին Բ-ն պարգևատրվել է Պատվո շքանշանով «Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»:

Գարեգին Բ Պատրիարքը (աշխարհում՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան) ծնվել է 1951 թվականի օգոստոսի 21-ին Հայկական ԽՍՀ Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում։

1999 թվականի հոկտեմբերին Հայ Առաքելական Եկեղեցու Ազգային Եկեղեցական խորհրդի կողմից ընտրվել է 132-րդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս։