Բավ է պառակտվել
08-08-2018 09:47

Ռուսաստանի նախագահին իրավասություն կտրվի պարզեցված կարգով քաղաքացիություն տրամադրել

Ռուսաստանի կառավարությունն օրինագիծ է առաջարկել, համաձայն որի նախագահին իրավասություն կտրվի որոշել, թե ո՞վ կարող է ստանալ Ռւոսաստանի քաղաքացիություն պարզեցված կարգով: Այս նախաձեռնությունը նախատեսված է արտասահմանի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ մարդասիրական նպատակներով:
Առաջարկվում է համապատասխան փոփոխությունները ներառել «ՌԴ քաղաքացիության մասին» գործող դաշնային օրենքում:
«ՌԴ նախագահի նման իրավասությունը հնարավորություն կտա պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրել մեր հայրենակիցներին, որոնք բնակվում են բարդ հասարակական-քաղաքական և տնտեսական իրավիճակ ունեցող երկրներում, որտեղ տեղի են ունենում զինված հակամարտություններ և (կամ) քաղաքական ռեժիմի փոփոխություն»,-ասվում է օրինագիծն ուղեկցող բացատագրի մեջ:
Օրինագծով նախատեսվում է պարզեցնել ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացն արտասահմանում բնակվող այն անձանց համար, ովքեր մասնակցում են Ռուսաստան կամավոր վերաբնակվող հայրենակիցների աջակցության պետական ծրագրին և ստացել են ՌԴ-ում ժամանակավոր բնակության թույլատվություն կամ կացության իրավունք:
ժամանակավոր բնակության թույլատվության կամ կացության իրավունքի պետծրագրի ձևակերպման ժամանակ արտասահմանուն բնակվողները պետք է անցնեն բժշկական զննում, որի արդյունքների հիման վրա կտրամադրվի նարկոմանիայի և շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդություններ բացակայությունը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ՄԻԱՎ-ի հետևանքով առաջացող հիվանդությունների բացակայության վկայագիր:
ՌԴ-ում ժամանակավոր բնակության թույլատվություն կամ կացության իրավունք ստացած անձինք պետք է անցնեն մատնահետքերի պարտադիր պետական գրանցում (մարդու իդենտիֆիկացում՝ մատնահետքերովՙ. նշումը՝Gisher.News), ինչն «անհրաժեշտ միջոց է ապահովելու Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը աճող ահաբեկչական սպառնալիքի համատեքստում»:
Ակնկալվում է, որ օրենքն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից երեք ամիս անց: