Բավ է պառակտվել
31-08-2021 12:45

Առողջարանային Ջերմուկ քաղաքի ճեմուղու բարեկարգման ընթացքում հափշտակվել է շուրջ 170մլն դրամ

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով խարդախության և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում։

Առկա փաստական տվյալների համաձայն, 2015 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մի շարք կապալառու ընկերությունների միջև կնքված պետական գնման պայմանագրի հիման վրա 149.160.000 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է կատարել Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքները, իսկ մարզպետարանը պարտավորվել է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել դրա համար:

Պայմանագրի շրջանակներում կապալառուները 2015-2016թթ իրականացրել է աշխատանքները։ Կազմակերպությունների ղեկավար անձինք ներկայացրել են, թե իբր ձեռք են բերել և տեղադրել շուկայականից անհամեմատ բարձր գներով ապրանքներ, որի արդյունքում փաստացի չկատարած կամ անորակ աշխատանքների դիմաց կապալառու ընկերություններին անհիմն փոխանցվել է առանաձնապես խոշոր չափերի 149.160.000 ՀՀ դրամ գումար, որից շուրջ 17 մլն ՀՀ դրամն էլ խարդախությամբ հափշտակվել է:

Միևնույն ժամանակ, Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնատար անձինք, հանդիսանալով նշված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձաժողովի նախագահ և հանձնաժողովի անդամ, չեն արձանագրել պակաս ծավալով կատարված աշխատանքների փաստը։ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին փաստաթղթերում այդ աշխատանքները ներկայացրել են որպես իրականացված, ինչն էլ հնարավորություն է տվել այդ աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության օժանդակությամբ կապալառու ընկերությունների ղեկավար անձանց խարդախության եղանակով հափշտակել շուրջ 17 մլն դրամ։

Դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ($1 – 493,49 դրամ)։