Բավ է պառակտվել
15-05-2019 22:23

Արցախի նախկին ու ներկա նախագահները կգա՞ն դատարան

Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ամենայն հավանականությամբ, դատարան կներկայանան վաղը ուշ երեկոյան` երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ իրենց երաշխավորագիրը ներկյացնելու համար:
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում հայտարարեց, որ ուրբաթ օրը կարող են դատարան ներկայանալ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը։ Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ երկարացված կալանքի ժամկետը լրանում է կիրակի օրը, իսկ նախորդող օրը ոչ աշխատանքային է, հետեւաբար դատարանը պետք է ժամանակ ունենա որոշում կայացնելու։
Փաստաբանը առաջարկեց նրանց հետ կապ հաստատել հեռակապի միջոցով:
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը բացառեց հեռակապի հնարավորությունը, քանի որ երաշխավորներին իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելուց բացի անհրաժեշտ է նաև նրանց ստորագրությունը։
«Երաշխավորը պետք է նախազգուշացվի նաև նախատեսվող քրեական պատասխանատվության մասին», - հայտարարեց դատավորը:
Քննարկմանը միջամտեց մեղադրյալ Քոչարյանը՝ պարզաբանելով, որ այս օրերին Արցախում կա պատվիրակություն և հենց դա է դժվարացնում գործող նախագահի ֆիզիկական ներկայությունը:
Դատավորը արդարացավ․ «Ես ոչ թե չափազանցնում եմ կամ փորձում եմ ինչ-որ կերպ խնդրի լուծումը չգտնել կամ պայմաններ ստեղծել, որ այդ լուծումը չլինի, դրա մասին խոսք լինել չի կարող»:
Վաղն արդեն հստակ պարզ կլինի թե երաշխավորները, երբ կներկայանան դատարան:

 

Արմինե Գևորգյան