Բավ է պառակտվել
15-04-2020 15:47

Խցանումներ և հերթեր Մոսկվայում՝ անցաթղթերի պահանջը մտցնելուց հետո․ ֆոտոռեպորտաժ

Ապրիլի 15-ից Մոսկվայում և Մերձմոսկվայում անձնական և հասարակական տրանսպորտով երթևեկությունը թույլատրվում է միայն թվային անցաթղթերով։ Ստուգումների արդյունքում Մոսկվայի մուտքերի մոտ խցանումներ են գոյացել, իսկ մետրոյում՝ մարդկանց երկար հերթեր։

Մուտք Մոսկվա․ Դմիտրովյան մայրուղի

 

Ոստիկանության աշխատակիցները ստուգում են բոլոր վարորդների և ուղևորների անցաթղթերը։

Մերձմոսկվա մտնելիս և դուրս գալիս ոստիկանությունը ստուգում է բոլոր բնակավայրերից երթևեկողների անցաթղթերը։

Անցաթուղթ չունենալու դեպքում վարորդները և ուղևորները կարող են տուգանվել մինչև 5000 ռուբլով։

 

Իրավիճակը Կալուգայի մայրուղու վրա

Ոստիկանության աշխատակիցներն անցաթուղթը ստուգում են ներկայացված կոդը հաստատող հավելվածում։

 

Լենինգրադյան մայրուղի

Խցանում Մոժայսկի մայրուղու վրա

Մետրոյի որոշ կայարանների մուտքերի մոտ առավոտյան հերթեր էին գոյացել։ Լուսանկարում “Ավիամոտորնայա” կայարանի մուտքն է։

Մետրոյի “Կանտեմիրովսկայա” կայարանի հերթը։

Մարդիկ կուտակվում են մետրոյի նախասրահներում, հնարավորություն չունենալով պահպանել Ռոսպոտրեբնադզորի և Մոսկվայի իշխանությունների կողմից սահմանված սոցիալական հեռավորությունը։

Լուսանկարում՝մետրոյի “Ալտուֆևո” կայարանն է։

Հերթ՝ մետրոյի “Վոյկովսկոյո” կայարանի մուտքի մոտ։