Բավ է պառակտվել
30-01-2023 11:57

Վրաց-ռուսական սահմանին Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին երկուշաբթի առավոտվա դրությամբ հայտնում են Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Այս անցակետով է անցնում Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ցամաքային ճանապարհը։

Գերատեսչության տվյալներով՝ Հայաստանում բաց են բոլոր ճանապարհները, բացառությամբ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհների։

Արագածոտնի մարզում և Եղվարդ, Աբովյան քաղաքներում տեղ-տեղ մերկասառույց է, Արարատի մարզում` մառախուղ:

Վերին Լարսը կրկին փակ է
Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Վերին Լարսում» խցանումները կվերանա՞ն. Հայաստանի Ազգային ժողովը փորձում է լուծել խնդիրը
Վերին Լարսի անցակետը փակ է
“Վերին Լարս” անցակետը կաշխատի սահմանափակումներով, նկատվում են մեքենաների կուտակումներ