Բավ է պառակտվել
17-10-2017 13:17

«Վերին Լարս» անցակետը փակ է բեռնատարների համար. ԱԻՆ

Երեքշաբթի, ժամը 10:00-ի դրությամբ «Վերին Լարս» անցակետը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, այս մասին հաղորդում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տվյալներով, Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
ՀՀ տարածքի բոլոր ճանապարհները բաց են ցանկացած տեսակի տրանսպորտի համար:
Վերին Լարս անցակետը Հայաստանը Ռուսաստանին միացնող միակ ցամաքային ուղին է: