Բավ է պառակտվել
23-11-2020 13:22

Պարտվածը օր առաջ պետք է հեռանա․ Թևան Պողոսյան

Արցախ. անցած երեք օրերի եզրահանգումս՝ առերեսում իրականության հետ: Այս մասին Facebook- իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այն, որ իրականում Մոսկվային և անձնապես Պուտինին մեծ շնորհակալություն պետք է ասվի, որևէ կասկած չկա։ Բայց պիտի հասկանանք, ով պետք է դա ասի։ Պարտության հանգեցրած իշխանությու՞նը։ Դուք այնպես էլ պարտվել եք, մեզ էլ՝ պարտության հասցրել։ Իսկ հիմա պատկերացրեք, որ Պուտինին ասում է շնորհակալություն մեկը, ով պետք է աշխատի Հայաստանի վաղվա օրվա համար։ Դա կընկալվի առնվազն որպես հնարավորություն։ Դա կընկալվի առնվազն որպես նոր շունչ և հույս։ Իսկ պատրվողները, լինի ՀՀ-ում վաղը կամ էլ 2023 թ-ին կամ Արցախում՝ վաղը կամ էլ 2021-ի ապրիլին, որևէ պարագայում ո՛չ հավատ, ո՛չ վստահություն, ո՛չ էլ նոր շունչ կամ հույս կարող են բերել։
Լավ ինչքան կարելի է չհասկանալ, որ պարտվածը կամ նրա օրոք պարտություն ընդունողը, պետք է հեռանան։ Օր առաջ։ Առնվազն հայ ազգին եղած հնարավորությունից մի՛ զրկեք։ Հեռացե՛ք։
Գոնե հնարավորության տվեք որ գան նորերը, որոնք կունենան առնվազն հնարավորություն իրենց շահերը 100 տոկոսով բավարարած այլոց կողքին մի կամ երկու հայկական շահ առաջ տանելու համար։ Պարզպես հեռացե՛ք, դուք ձախողել եք մեր հույսը, հնարավորությունն ու ապագան։ Մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը»:

Արցախյան հակամարտության խնդիրը ոչ թե սեղանի շուրջ, այլ ռեալ հողի վրա լուծելու հարց է․ Թևան Պողոսյան
Հայրենիք ենք կորցնում, իսկ մենք դեսպան նշանակելու թեմաներ ենք քննարկում. Թևան Պողոսյան
Հեռացի´ր հանուն Հայաստանի, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով. Պողոսյան
Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի (տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Էրդողանը պայմանավորվածություն է ձեռք բերել նոր ահաբեկչական խմբավորումներ ներգրավել Արցախի դեմ պատերազմում