Բավ է պառակտվել
06-07-2022 11:03

Պայթյուն Աշտարակի բանկերից մեկում․ կա զոհ և տուժածներ

Չորեքշաբթի առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանում։

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հուկիս 6-ին, ժամը 09։07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակ քաղաքի մասնաճյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
«Պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է (Ռ. Խ.), հինգը՝ տուժել: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:
Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ: