Բավ է պառակտվել
09-05-2015 12:08

Հաղթանակի շքերթը Մոսկվայում ավարտվեց օդային ուժերի թռիչքով

Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթը Կարմիր հրապարակում ավարտվեց ավիացիայի թռիչքով: Շքերթի օդային մասը բացեց ՌԴ Ռազմաօդային ուժերի գկլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը Տու- 60 «Սպիտակ կարապ» ռմբարկուով: Օդային շքերթի շրջանակներում առաջին անգամ Կարմիր հրապարակի օդում հայտնվեցին նորագույն «4++», Սու- 35 և Սու- 30 նոր սերնդի կործանիչները, Մի -35Մ նորագույն հարվածային ուղղաթիռները և ուսումնավարժական «Անսատ-ՈՒ» ուղղաթիռները: Բացի այդ ավիացիայի շքերթին մասնակցում են Իլ- 78 ինքնաթիռները, Իլ- 76 ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռները, բանակային և օպերատիվ, տակտիկական ավիացիայի խմբեր: Հանդիսություններին նաև մասնակցում են «Ռուս դյուցազներ» և «Ջրածիծառներ» օդաչուական խմբերը, որոնք ցուցադրել են հայտնի «կուբայական ադամանդ» զորաշարվածքը Սու- 27 և ՄիԳ- 29 ինը կործանիչների համատեղ ուժերով: Լիպեցկի ավիացիոն կենտրոնի «Ռուսաստանի բազեներ» խմբի օդաչուները ցուցադրեցին  10 ինքնաթիռից բաղկացած «տակտիկական թև» զորաշարվածքը: Ուղղաթիռների շարքում հայտնվեցին «Քարարծիվներ»օդաչուական խմբի անձնակազմները Մի-28Ն «Գիշերային որսորդ» ինքնաթիռներով: Ընդհանուր առմամբ շքերթին մասնակցեցին ռեկորդային թվով ինքնաթիռներ և ուղղաթիռներ՝  143 միվոր, որը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է 2014  թվականի Մոսկվայի շքերթին հանդես եկած ռազմաօդային միավորների թվից: