Բավ է պառակտվել
10-03-2023 11:10

Վերին Լարս անցակետի թողունակությունը մեկ տարում ավելացել է հինգ անգամ՝ օրական մինչև 871 բեռնատար

Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարս անցակետի թողունակությունը մեկ տարում ավելացել է հինգ անգամ՝ օրական մինչև 871 բեռնատար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունում (ԴՄԾ):

«Ամենադժվար իրավիճակը Վերին Լարսի անցակետում, որի նախագծային թողունակությունը կազմում է օրական 170 ծանր բեռնատար, սակայն ձեռնարկված միջոցառումներն, այդ թվում՝ նոր ուղիների բացումը, հինգ անգամ ավելացրել են այն։ Փաստորեն, 2022թ. այս անցակետով օրական միջինը 871 բեռնատար է անցնում, իսկ պիկ օրերին՝ 1135», - հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Այս մայրուղով է անցնում Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհը։ Ճանապարհը պարբերաբար փակվում է ձյան տեղումներից հետո և ձնահոսքի վտանգի դեպքում ճանապարհը մաքրելու անհրաժեշտությամբ պայմանավորված։