Բավ է պառակտվել
16-06-2022 13:13

Երևանի «Քարֆուր» սուպերմարկետներում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

Տեսչությունը ժամկետանց սննդամթերք է հայտնաբերել Երևանի «Քարֆուր» ցանցի երկու սուպերմարկետում։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամլո ծառայությունը հայտնում է, վերահսկողական միջացառումների արդյունքում պիտանիության ժամկետն անցած սննդամթերք է հայտնաբերվել Վերին Անտառային 131 և Փավստոս Բուզանդ 45 հասցեներում գործող «Քարֆուր» սուպերմարկետներում։

Մասնավորապես՝ ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. դոնաթ (6 հատ), կարմիր պղպեղ Մառանիկ (2 հատ), հոլանդական սոուս «Քարֆուր» (9 հատ), կաթնաշոռային արտադրանք «Դանիսիմո» (4 հատ), բիոյոգուրտ «Ակտիվիա» սև սալոր (3 հատ), պանիր «Բրի Պրեզիդենտ» (1 հատ), մայոնեզ «Միստր Ռիկկո» (10 հատ), կետչուպ «Կալվե Օստրի Բրազիլիսկի» (7 հատ), կետչուպ «Կալվե Բավարսկի» (1 հատ), կետչուպ «Կալվե Տոմատնի» (4 հատ), պանչետա «Բիելլա» հում ապխտած երշիկ (4 հատ):

Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է և տեղում ոչնչացվել: