Բավ է պառակտվել
09-03-2021 18:01

Ցուցարարները Երևանում շրջափակել են ԱԺ շենքը (ուղիղ եթեր)

Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ է արել ցուցարարներին շրջափակել Հայաստանի Ազգային ժողովի շենքը։

«Նրանցից պահանջվում է միայն հավաքվել և պահանջել (վարչապետ՝ խմբ․) հրաժարականը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նշանակում է, նրանք չպետք է կարողանան մուտք գործել շենք։ Այս մուտքը փակ է, գնացեք և փակեք մնացածները։ Մենք այնտեղ վրաններ կդնենք, կփակենք մուտքը, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել շենք»,- ասել է նա։

Մանուկյանն ասել է, որ «խորհրդարանը կաշխատի միայն այն ժամանակ, երբ կգա մեր ժողովրդին ու պետությանը հարիր որոշում ընդունելու»։

Մանուկյանի կոչից հետո ցուցարարները սկսեցին շրջափակել շենքը, այնտեղ կուտակվեցին նաև ոստիկանության զգալի ուժեր։ Բախումներ սկսվեցին ոստիկանների և ցուցարարների միջև։