Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայում շարունակվում է բողոքի ցույցը, ինչի պատճառով գլխավոր փողոցով երթեւեկությունը արգելափակված է, հայտնում է Interpressnews-ը։
Ցուցարարները պահանջում են արտահերթ ընտրություններ եւ ազատ արձակել նախորդ ցույցերի կալանավորված մասնակիցներին։ Մասնակիցները պարզել են Վրաստանի և Եվրամիության դրոշները, ինչպես նաև պաստառներ, որոնք աջակցություն են հայտնում ԵՄ-ի հետ ինտեգրմանը: Խորհրդարանի շենքի դիմացի տոնածառի վրա տեղադրված են ակտիվիստների պատրաստած պաստառներ։
Իրավապահները տեղում են՝ կարգուկանոն պահպանելու համար։
Բողոքի ակցիաների պատճառ է դարձել նոյեմբերի 28-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների բացումը հետաձգելու մասին մինչև 2028 թվականի վերջ։ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 18 օր անընդմեջ։