Բավ է պառակտվել
20-07-2020 12:20

Կրակոցներ են եղել տարբեր բանակային կորպուսների ու մարզերի ուղղությամբ. ՊՆ


«Երեկ գիշեր կրկին համեմատաբար հանգիստ է անցել: Մոտ 137 կրակոց է եղել ՀՀ սահմանագոտու տարբեր հատվածներում: Մասնավորապես, Տավուշի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում եղել են կրակոցներ, հիմնականում՝ անկանոն, որոնց ի պատասխան, որպես կանոն մեծ մասին, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել»։ Իջևանի տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ եղել են նաև այլ բանակային կորպուսների և մարզերի ուղղությամբ կրակոցներ: Մասնավորապես՝ Ճամբարակի ուղղությամբ է եղել կրակոց, օգտագործվել է ավտոմատ նռնականետ, դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են դիպուկ կրակով, արդյունքում՝ լռեցրել են ։
Խոսելով վիրավորված մեր զինծառայողների առողջական վիճակի մասին Հովհաննիսյանը նշեց, որ մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը: Անփոփոխ է: Իսկ մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Հարցին թե սահմանային բախումները հայ-ադրբեջանական սահմանագոտում, ի՞նչ տվեցին դրանք ՀՀ-ին, ի՞նչ միջանկյալ հետևություններ կարելի է անել, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Որպես զինվորական՝ ասեմ, որ առաջին հերթին տվեցին մեր Զինված ուժերին փայլուն հաղթանակ։ Ընդհանուր առմամբ, մեր համաժողովրդական համախմբման, մեր պետական ու զինվորական կառավարման համակարգի աշխատանքի հղկվածության, զարգացման առումներով ունեցանք աճ, բարձրացում։ Չնայած ցավալի կորուստներին, նյութական որոշակի ավերածությունների, մեր կամքը, վճռականությունն ավելի ամրապնդեց»։
Հարցին՝ որքա՞ն մեծ է այսօր կտրուկ էսկալացիայի հավանականությունը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին նախիջևանյան կողմից լայնածավալ ռազմական գործողություններ են ծրագրում, Հովհաննիսյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ որտեղից հստակ ինֆորմացիա, որ նման բան են ծրագրում։ Միգուցե նպատակներ ունեն, բայց վաղաժամ է հստակ հայտարարություն անել լայնածավալ գործողությունների ծրագրի մասին։ Ամեն դեպքում Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են Հայաստանի ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգություններից»։

 

 

Արմինե Գևորգյան