Բավ է պառակտվել
08-04-2021 12:48

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների աճյունների և մասունքների ԴՆԹ փորձաքննությունը շարունակվում է․ նախարար

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների աճյունների և մասունքների ԴՆԹ փորձաքննությունը շարունակվում է, հայտնել է լրագրողներին հինգշաբթի Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո։
Ըստ նրա, եղել են դեպքեր, երբ ծնողները չեն վստահել Հայաստանում իրականացվող փորձաքննությանը և նմուշներն ուղարկել են արտերկիր։ «Նման դեպքերը շատ չեն։ Մենք որևէ խնդիր չունենք այս առումով, դա նրանց իրավունքն է։ Մենք ևս աջակցում ենք, որպեսզի ամբողջ պրոցեսն արագությամբ կազմակերպվի, և մարդիկ վստահ լինեն արդյունքներում։ Մինչ այս պահն արտերկրում և մեր երկրում իրականացրած փորձաքննությունների արդյունքներն իդենտիկ են եղել»,– ասել է Ավանեսյանը։

Ավելի վաղ նախարարն ասել էր, որ մասունքների մի մասը կարող է մնալ չիդենտիֆիկացված խիստ վնասված լինելու և փորձաքննության նպատակով ԴՆԹ ստանալու անհնարինության պատճառով։ Առկա է այդպիսի 210 նմուշ (չշփոթել աճյունի հետ․խմբ), հայտնել էր նա։ Ընդհանուր առմամբ, նույնականացվել է ավելի քան 2200 մարմին, պատասխանի են սպասում զոհվածների 180 հարազատ։

ԴՆԹ փորձաքննության նմուշ է հանձնել շուրջ 2400 մարդ։ Այս կապակցությամբ Հայաստանը համատեղ փորձաքննություն է անցկացրել Ռուսաստանի և Հոլանդիայի գործընկերների հետ։ Եղել է դեպք, երբ 7 փորձաքննությունից հետո հաջողվել է որոշ չափով նույնականացնել մեկ նմուշ։