Բավ է պառակտվել
27-10-2021 11:58

Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը կպարզեցվի

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները և լրացումները․ կողմ է քվեարկել 58, ձեռնպահ՝ 23 պատգամավոր։

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, ներկայացնելով խորհրդարանում նախագիծն ասաց, որ փոփոխությունների համաձայն նախատեսվում է Հայաստանում մշտապես բնակվող հայերին և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար երկարաձգել ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմումների ներկայացման ժամկետը մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ը։

«Նախագծով նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք՝ առանց Հայաստանում 3 տարի մշտական բնակության և հայոց լեզվի իմացության պահանջի»,- ասաց նա։

Նա նշեց նաև, որ փոփոխություններով նախատեսվում է առաջին անգամ Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալ օտարերկրյա բոլոր երկրներում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում։

«Նախագծով առաջարկվում է փոխել քաղաքացիության դիմումների քննարկման ժամկետը՝ 6 ամսից կրճատելով մինչև 90 աշխատանքային օր»,- ասաց նա։