Բավ է պառակտվել
10-07-2020 11:52

Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու գործընթացը շարունակվում է. Հայաստանում ՌԴ դեսպանություն

Սահմանները փակվելուց հետո Հայաստանից Ռուսաստան է մեկնել ՌԴ 2321 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հերթական չվերթը կայացել է հուլիսի 9-ին։ S7 Airlines ավիաընկերության ինքնաթիռի Երևան–Մոսկվա չվերթով մեկնել է 154 քաղաքացի։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորների գրանցման և նստեցման աշխատանքներն իրականացվում են դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցների աջակցությամբ։ Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու աշխատանքները շարունակվում են՝ նշված է հաղորդագրությունում:

Այնուամենայնիվ, հարկ է ի նկատի ունենալ, որ ՌԴ վերադարձող քաղաքացիները ժամանումից հետո պարտավոր են անցնել 14-օրյա օբսերվացիա: Այս փաստը չի հիշատակվում հայտարարություններում, սակայն կիրառվում է գործնականում: Անմիջապես օդանավակայանում ուղևորներն անցնում են Ռոսպոտրեբնադզորի և ԱԴԾ-ի ստուգումների մի քանի փուլ՝ նախքան նրանց մեկուսացման տարբեր վայրեր փոխադրելը:

 

 

Արմինե Գևորգյան