Բավ է պառակտվել
27-08-2016 15:49

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ստուգում է Մոսկվայում բռնկված հրդեհում տուժածներում հայերի առկայությունը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ստուգում է Մոսկվայում բռնկված հրդեհում տուժածների թվում հայերի առկայությունը:

Այդ մասին ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ի միկրոբլոգում:

Մոսկվայի հյուսիս-արևելքում բռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, 17 մարդ է զոհվել:

Հրշեջ-փրկարարները շենքի 4-րդ հարկի ննջասենյակներում հայտնաբերել են 17 դի։ Աղբյուրը չի բացառել, որ շենքի ներսում դեռևս մարդիկ կան։
Եվս չորսը տուժել են: Նրանց տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտ: Ավելի ուշ հայտնել են, որ տարհանվածներից մեկը մահացել է:
Բռնկումը տեղի է ունեցել Ալտուֆիևի խճուղում գտնվող տպագրության պահեստում՝ տարածվելով չորսհարկանի շենքի ողջ մակերեսով:
Հրդեհը մարվել է:

Ինչպես հայտնել են ԱԻՆ մոսկովյան բաժնից, զոհվածները գտնվում էին արգելափակված տարածքում, փրկարարները ստիխված են եղել պատը քանդել: ՌԻԱ Նովոստիի տվյալներով, զոհվածների մահվան պատճառը քնի մեջ ծխից խեղդվելն է եղել: