Օրենբուրգ-Երևան ուղիղ չվերթները կսկսվեն հուլիսի 16-ից, ՏԱՍՍ-ին հայտնել են Օրենբուրգի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Հուլիսի 16-ից «Շիրակ Ավիա»-ն վերսկսում է թռիչքները Օրենբուրգի օդանավակայանից Երևան: Դրանք կիրականացվեն երեքշաբթի օրերին՝ B 737-500 ինքնաթիռներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ 2023 թվականի սեպտեմբերից Օրենբուրգ-Երևան ուղիղ չվերթեր չեն իրականացվել։
Երևանից մեկնումը նախատեսված է 09:35-ին (Մոսկվայի ժամանակով 08:35-ին), ժամանումը Օրենբուրգ՝ 13:25-ին (Մոսկվայի ժամանակով 11:25-ին): Մեկնում Օրենբուրգից 14:50 (Մոսկվայի ժամանակով 12:50), ժամանում Երևան 17:30 (Մոսկվայի ժամանակով 16:30): Թռիչքի տևողությունը կկազմի մոտ երեք ժամ։