Բավ է պառակտվել
02-12-2021 21:06

Կիրականացվեն Կալուգայից Երևան ուղիղ չվերթներ

«Ուրալյան ավիաուղիները» սկսել են Կալուգա-Երևան (Հայաստան) ուղիղ չվերթների տոմսերի վաճառքն, ասվում է Կալուգայի օդանավակայանի կայքում։

Թռիչքները կիրականացվեն 2021 թվականի դեկտեմբերի 19-ից՝ շաբաթական մեկ անգամ, կիրակի օրերին հետևյալ չվացուցակով.

Մեկնում Կալուգայից ժ․ 09.50, ժամանում Երևան ժ․ 13.30

Մեկնում Երևանից ժ․14.30, ժամանում Կալուգա ժ․16.30

Յուրաքանչյուր օդանավակայանի համար նշվում է տեղական ժամը:

Ժամանակացույցը ենթակա է փոփոխման։

Թռիչքները կիրականացվեն Airbus A321 ինքնաթիռներով՝ 220 նստատեղով։

Տոմսերը հասանելի են բոլոր տոմսարկղերում, ինչպես նաև այստեղ և այստեղ:

Կալուգայից Երևան չվերթներ է իրականացնում նաև «Ազիմուտ» ավիաընկերությունն ուրբաթ օրերին։