Բավ է պառակտվել
14-01-2021 10:41

Երեխաների լուսանկարներ սոցցանցերում հրապարակելիս, հաջորդ վայրկյանից այն կարող է դառնալ ցանկացած մարդու սեփականություն. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն զգուշացրել է, որ երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգուշություն:

"Նկատի ունեցեք, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից:

Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ` ծնողներիդ:
Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել:

Ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով, ատելությամբ և այլ անօրինական երևույթներով":

Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան