Բավ է պառակտվել
22-10-2021 11:48

Պուտինը նշել է կորոնավիրուսի դեմ հարկադիր պատվաստման վտանգավոր հետևանքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ է կորոնավիրուսի դեմ պատվաստման հարկադրանքին, որովհետև մարդիկ կարող են շրջանցել այն և կեղծ տեղեկանքներ գնել։ Այս մասին նա ասել է «Վալդայ» քննարկումների ակումբի 18-րդ տարեկան նիստի շրջանակներում անցկացվող լիակազմ նստաշրջանում, հաղորդում է Lenta.ru-ի թղթակիցը։

Երկրի ղեկավարն ասել է, թե բազմիցս լսել, որ այլ երկրների քաղաքացիները պատվաստվում են ռուսական Sputnik V պատվաստանյութով, իսկ իրենց հայրենիքում գնում Pfizer-ով պատվաստման տեղեկանք։

«Հայտնի արտահայտություն է, որ օրենքների մշակման վրա աշխատում են հարյուրավոր և հազարավոր մարդիկ, իսկ միլիոնավոր մարդիկ մտածում են, թե ինչպես շրջանցել դրանք: Եվ վերջիններս սովորաբար հաղթում են»,- ասել է Պուտինը:

Ինչպես հավելել է նախագահը, ավելի լավ է մարդկանց համոզել, որ պատվաստումն հիվանդությունից ավելի լավ է, և բացատրել, որ իրադարձությունների զարգացման երկու տարբերակ կա՝ պատվաստվել կամ հիվանդանալ։ Նա նշեց, որ կարևոր է համոզիչ գործել և ամեն ինչ օրինակով ցույց տալ։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացության մակարդակը համեմատելի է Առաջին համաշխարհային պատերազմի կորուստների հետ։ Նրա խոսքով՝ ավելի քան 4,9 միլիոն մարդ մահացել է COVID-19-ի հետ կապված բարդություններից: Նա մատնանշել է, որ Ռուսաստանում համաճարակաբանական բարդ իրավիճակ է, քանի որ վարակի տարածմքն տեմպերն աճել են, իսկ պատվաստման տեմպերը մնում են ցածր։