Բավ է պառակտվել
02-04-2015 12:45

Պուտինը հանձնարարել է օգնություն ցուցաբերել Օխոտյան ծովում զոհվածների ընտանիքներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաև նյութական, ցուցաբերել Օխոտյան ծովում զոհվածների ընտանիքներին, հայտարարեց նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահը օպերատիվ ռեժիմում առաջին նորությունները ստանալու պահից տեղեկացվում է փրկարարական աշխատանքների մասին», - ասաց Պեսկովը լրագրողներին: Նա հավելեց, որ պետության ղեկավարը մի շարք հանձնարարություններ է տվել ԱԻՆ նախարարին, Մագադանի և Սախալինի շրջանների ղեկավարներին բոլոր տուժածներին բուժելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Տուժածներին կտեղափոխեն շրջանների տարածքներում գտնվող բուժկենտրոններ», - հավելեց նա: Բացի այդ, Պեսկովի խոսքով, նախագահը հանձնարարել է նյութական օգնություն ցուցաբերել տուժածներին: «Բացի այդտուժածների և զոհված նավաստիների ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հանձնարարականներ են տրվել», - ասաց մամուլի քարտուղարը: