Բավ է պառակտվել
23-02-2021 11:56

Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է զինված ուժերի մարտունակությունը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր զինծառայողներին իրենց պարտքն արժանի կատարելու համար:

Նախագահը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել վետերաններին. «հզոր սերունդ, որը մեզ՝ նրանց հետնորդներին սովորեցրեց հաղթել և չհանձնվել»: Նա նշել է, որ Ռուսաստանում «հայրենասիրության ավանդույթներն այնքան ուժեղ են» նրանց «անմար հերոսության» շնորհիվ:
«ժամանակակից աշխարհը պահանջում է մշտական զգոնություն և պատրաստություն՝ պատասխանելու ամենաբարդ մարտահրավերներին, գործելու գրագետ, վճռական և արդյունավետ: Մեր բանակն ու նավատորմը գիտեն, ինչպես դա անել: Մենք հպարտ ենք նրանց մարտունակության, պատրաստվածության, ժամանակակից գիտելիքներին, ամենաարդիական զենքերին գերազանց տիրապետելու համար: <...> Շնորհակալություն եմ հայտնում, հարգելի ընկերներ, բոլոր զինծառայողներին, զինված ուժերի քաղաքացիական անձնակազմերին իրենց զինվորական պարտքն արժանի կատարելու համար», - ասել է նա "Россия-24" հեռուստաալիքով Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում:

Պուտինը շեշտել է, որ զինված ուժերի հեղինակության ամրապնդման նշաններից մեկը մատաղ սերնդի հետաքրքրության աճն է ռազմական մասնագիտությունների նկատմամբ: «Ավելի ու ավելի շատ երեխաներ զորակոչային ծառայությունը համարում են իրենց համար կարևոր և անհրաժեշտ իրենց հայրենիքի համար: Շատ զորակոչիկներ մնում են բանակում, շարունակում են ծառայել, հաճախում են ռազմական դպրոցներ, որպես մասնագիություն, կոչում ընտրելով Հայրենիքի պաշտպանությունը, նրան ծառայելը։ Եվ վստահ եմ, որ մեծամասնությունն այս ընտրությունն անում է իրենց հրամանատարների շնորհիվ»,- հավելել է նա, նշելով, որ զինվորական ծառայության ոգին կախված է սպաներից:

«Շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, որը հանդիսանում է հայրենիքի խիզախության և նվիրվածության խորհրդանիշ, և մեր ժողովրդի կողմից հպարտությամբ է նշվում իրենց հայրենի երկրի բոլոր պաշտպանների նկատմամբ, նրանց նկատմամբ, ով այսօր կանգնած է Ռուսաստանի սահմանների պաշտպանությանը: .<...> Սրտանց շնորհավորում եմ ձեզ` մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք», - ամփոփել է նախագահը:
Փետրվարի 23-ի տոնը Կարմիր բանակի ստեղծման տարելիցն է, և մինչև 1993 թվականը կոչվում էր «Խորհրդային բանակի և ռզմածովային նավատորմի օր»: